Հարություն Քուշկյանը փորձում է հասնել նրան, որ ղարաբաղցիները սրտի ստենդավորման համար ստիպված Երևան չգան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության ԲՀԿ-ական նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով բոլորովին վերջերս նշանակվեց ԼՂՀ առողջապահության նախարար, բնակվում է Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում:
Նա մերձավորների շրջանում ասել է, որ բավական գոհ է իր նոր աշխատանքից: Քուշքյանը, ըստ Արցախից ստացված տեղեկությունների, նոր սարքավորումներ է ձեռք բերել Ստեփանակերտի հիվանդանոցի համար ու հիմա փորձում է հասնել նրան, որ ղարաբաղցիները սրտի ստենդավորման համար ստիպված Երևան չգան»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: