Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում 2-րդն է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը շարունակում է գլխավորել աղյուսակը: Նա ունի 2877 վարկանիշային միավոր: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդն է: Նրա վարկանիշը 2805 է:
Լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիաո Կարոանան' 2801 միավոր:
Գաբրիել Սարգսյանը ակտիվում ունի 2686 միավոր և հայտնվել է 54-րդ տեղում, իսկ Վլադիմիր Հակոբյան, ունենալով 2655 միավոր, 101-րդ տեղում է: