ՌԴ գլխավոր դատախազն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները որպես ցեղասպանություն է որակել
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները որպես ուկրաինացի ազգի հանդեպ ցեղասպանություն է որակել: Գրում է Russian.rt.com-ը:
Չայկայի խոսքով՝ Հաագայի միջազգային քրեական դատարանը պետք է գործ հարուցի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Ես համարում եմ, որ գնահատական պետք է տա միջազգային հանրությունը: Ուկրաինացի ազգի հանդեպ ցեղասպանություն է իրականացվում», - РИА Новости գործակալությունը փոխանցել է Չայկայի հայտարարությունը :