Ֆրանսիայի կառավարությունը վերջին 10 տարվա ընթացքում ամենակարճ արձակուրդին է պատրաստվում
Ֆրանսիայի կառավարությունը արձակուրդ է գնում: Կառավարութան վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 30-ին: Նախարարները հանգստի համար 10 օր ունեն: Վերջին 10 տարվա մեջ սա Ֆրանսիայի կառավարության ամենակարճ արձակուրդը կլինի:
Հաշվի առնելով միջազգային ներքին և արտաքին իրավիճակը`կառավարության անդամներին հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում 2 ժամվա ընթացքում պետք է Փարիզում լինեն, ինչպես նաև Ելիսեյան պալատին ճշգրիտ տեղեկություններ տրամադրեն իրենց գտնվելու վայրի, հեռախոսի և էլեկտրոնային հասցեի վերաբերյալ:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: