Հունգարիայի կառավարությունը պետք է Հայաստանի անվտանգության բեռը բարձրացնելու իր մեղքը քավիˋ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա օգոստոսին լրանում է հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների կասեցման երկրորդ տարին:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-իˋ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպած միջոցառմանը մասնակցող ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանից դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունն անսպասելի որոշում կայացրեցˋ Սաֆարովին արտահանձնել Ադրբեջան, որտեղ նրան ազգային հերոսի կոչում շնորհեցին: Հենց այդ նույն օրը Հայաստանը հայտարարեց, որ կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններն: Այդ ընթացքում հունգարական կողմը որոշ հեռահար դիվանագիտական քայլերով փորձեց դուրս գալ միջազգային հանրության քննադատության տակից:
ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը թերթի հետ զրույցում ասել է, որ հունգարական կողմը պետք է հասկանա, որ իր արաքից հետո հայկական կողմը դա հենց այնպես չի կարող ավարտված էջ համարել. «Հայաստանում դա չի մոռացվել և չի կարող մոռացվել շատ երկար տարիներ: Հետևաբար Հունգարիայի կառավարությունը պետք է Հայաստանի անվտանգության բեռը բարձրացնելու իր մեղքը քավիˋ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: