Ահաբեկիչը սպանել է Աֆղանստանի նախագահի եղբորը
Աֆղանստանի հարավում ահաբեկիչը սպանել է երկրի նախագահ Համիդ Կարզայի եղբորը:Այս մասին գրում է "Agence France-Presse"-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների տարածած հաղորդագրությանը:
«Ահաբեկիչը ,ով հյուրի կարգավիճակում եկել է նախագահի եղբայր Հաշմիտ Կարզայի բնակարան, որպեսզի շնորհավորի նրան ծննդյան առթիվ՝ գրկախառնվելուց հետո գնդակահարել է նրան», - ասված է հաղորդագրության մեջ:
Համիդ Կարզայը նախագահել է 2004թ.-ի դեկտեմբերի 7-ից: