ԱՄՆ-ը հիասթափված է վենեսուելական գեներալի ազատ արձակմամբ
ԱՄՆ-ը մեղադրել է Վենեսուելային սպառնալիքի միջոցով վենեսուելական ռազմական հետախուզության նախկին ղեկավարին բանտարկությունից ազատելու մեջ:
Ամերիկյան պետդեպարտամենտը խորը հիասթափություն է հայտնել , որ գեներալ Ուգո Կարվախալին թույլատրվել է վերադառնալ տուն՝ Կարակաս:
ԱՄՆ-ը պաշտոնաթող գեներալին մեղադրում է Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի կողմից իրագործվող թմրամիջոցների վաճառքին աջակցելու մեջ:
Կարվախալը ազատ էարձակվել կիրակի օրը, այն բանից հետո, երբ դատավորը որոշեց, որ նրա բանտարկությունը խախտում է դիվանագիտական անձեռնմխելիությունը:
Արուբայում Կարվախալը Վենեսուելայի դեսպանն էր: Նա ժխտում է բոլոր մեղադրանքները: