ԱՄՆ-ը կսատարի ԵՄ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում
ԱՄՆ-ը մտադիր են սատարել Եվրախորհրդի երկրներին Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ մտցնելու դեպքում, հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության գործերով խորհրդական Թոնի Բլենկենը: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը:
Նա ընդգծել է, որ գործող պատժամիջոցները զգալի են Ռուսաստանի տնտեսության համար, սակայն Կրեմլը, այնուամենայնիվ, չի դադարել օգնել Ուկրաինայի արևելքի անջատողականներին: