Ադրբեջանցի մարդասպան Զեյնալովը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման
Մոսկվայի քաղաքային դատարանը ադրբեջանցի մարդասպան Զեյնալովին դատապարտել է 17 տարվա ազատազրկման:
Նա մեղադրվում էր քրեակատարողական գաղութում Եգոր Շչերբակովի սպանության մեջ:
Ըստ քննիչների` 2013թ. հոկտեմբերի 10-ին, 29-ամյա Զեյնալովը անհիմն պատճառով վեճ է հրահրել, որի արդյունքում սպանել է 25-ամյա Շչերբակովին: Նա դանակով հարվածել է Շչերբակովի կրծքին և դիմել փախուստի:
Դանակահարվածը տեղում մահացել է: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: