Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ստեղծելու է պատժամիջոցների ենթակա անձանց իր ցուցակը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ, ի պատասխան ԵՄ-ի պատժամիջոցների, ստեղծելու է պատժամիջոցների ենթակա անձանց իր ցուցակը, և դրանում ընդգրկված մարդիկ չեն կարողանա մուտք գործել Չեչնիայի տարածք:
Այդ ցուցակի մեջ ընդգրկվել են՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին, ԵՄ միջազգային հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին:
Մինչ այդ Ուկրաինայում Ռուսաստանի ապակառուցողական և թշնամական գործողությունների պատճառով Եվրամիությունը որոշում էր կայացրել սահմանել նոր ցուցակ, որում տեղ գտած անձանց և ընկերությունների ու կազմակերպությունների դեմ կիրառվելու են ԵՄ պատժամիջոցները։ Ընդհանուր առմամբ, ցուցակներում հայտնվել է 15 պաշտոնյայի և 18 ընկերության անուն։ Դրանց թվում է նաև Քադիրովը: