Ուկրաինա. Անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել Russia Today-ի լրագրողին երկրից արտաքսելու մասին
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ձերբակալել է Russia Today-ի լրագրող Գրեմ Ֆիլիպսին և որոշում է կայացրել նրան երկրից արտաքսելու մասին: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Աղբյուրի խոսքով լրագրողը հարցաքննության է ենթարկվել: Բացի դրանից, նրան արգելել են գտնվել Ուկրաինայում երեք տարվա ընթացքում:
Ավելի վաղ` Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր այն մասին, որ Ուկրաինայի արևելքում հուլիսի 23-ի գիշերը կորած չորս լրագրողները գերի են ընկել ուժայինների մոտ: