Ռուսաստանը ռազմական տեխնիկա կտրամադրի Ուկրաինայի անջատողականներին. ԱՄՆ
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարում են, որ Ռուսաստանը մոտ ապագայում կտրամադրի Ուկրաինայի արևելքում գտնվող անջատողականներին հրթիռային նոր համակարգեր: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում անելով նախարարության ներկայացուցիչ Սթիվ Ուորենին:
«Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է մատակարարել անջատողականներին ծանր և ավելի բարդ հրթիռային համակարգեր մոտ ապագայում», - պարզաբանել է նա:
Ըստ նրա` դա կարող է պատահել անգամ այսօր: