Մադուրոն հայտարարել է, որ ՌԴ-ից պատրաստվում է գնել զինամթերք
Վենեսուելան նպատակ ունենալով ամրապնդել իր սեփական ռազմական հզորությունը, պատրաստվում է գնել նոր զենքեր՝ Ռուսաստանից և Չինաստանից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ես զրուցել եմ ՌԴ-ի և Չինաստանի նախագահների հետ և մոտ ժամանակահատվածում կսկսի գործել հանձնաժողով (գնումներ համար), որը կաշխատի ձեռք բերել նորագույն ռազմական տեխնոլոգիաներ մեր երկրի համար»,-հայտնել է Մադուրոն: