Ռեուվեն Ռիվլինը հաստատվել է Իսրայելի նախագահի պաշտոնում
Իսրայելում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Ռեուվեն Ռիվլինի երդմնակալության արարողությունը, ով այդ պաշտոնում կփոխարինի Շիմոն Պերեսին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ռիվլինը կողմ է արտահայտվում Իսրայելում արաբական փոքրամասնությանը ընդլայնված իրավունքներ տրամադրելուն:
Իսրայելում նախագահի պաշտոնը համարվում է արարողակարգային և ոչ քաղաքական; Երկրի ղեկավարին ընտրում են 7 տարի ժամկետով:
Ռիվլինը Իսրայելի 10-րդ նախագահն է: