Հովիկ Աբրահամյանին Գյումրիում դիմավորել են բողոքի ցույցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Բայց նա, ավանդույթի համաձայն, ասուլիս հրավիրելու և իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու փոխարեն գերադասել էր մեկնել Գյումրի:
Եվ ահա ՀՀ երկրորդ քաղաքում վարչապետին գյումրեցիները դիմավորել են բողոքի ցույցով: Բանն այն է, որ Մուշ 2 թաղամասում պետք է անօթևանների համար բնակարաններ կառուցեին, սակայն առ այսօր այդ ուղղությամբ որևէ քայլ արված չէ:
Աբրահամյանն իր պաշտոնավարման 100 օրվա մասին խուսափել է խոսել. «Դե ժողովուրդը պետք է ասի, բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք չունենք կախարդական փայտիկ, որ 100 օրում բոլոր խնդիրներին տանք լուծում»,-ասել է նա»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: