Ինդոնեզիայի նախագահ է ընտրվել Ջոկո Վիդոդոն
Ինդոնեզիայի ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքները:Հաղթող է դարձել Ջոկո Վիդոդոն: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Նրա օգտին քվեարկել է ընտրողների 53 տոկոսը:Վիդոդոն հայտարարել է, որ այս տարվա ընտրությունները ամենաթափանցիկն են եղել Ինդոնեզիայի ընտրությունների պատմության մեջ:
Վիդոդոյի հաղթանակի մասին հայտնելուց մի քանի ժամ առաջ, նրա մրցակիցը` Պրաբովո Սուբիանտոն, հայտարարել է, որ դուրս է գալիս մրցապայքարից:
Այս դեպքի հետ կապված, պարզ չէ, թե ինչ կլինի Սուբիանտոյի հետ, քանի որ ըստ Ինդոնեզիայի օրենսդրության, եթե թեկնածուն հրաժարական է տալիս, ապա նրան 5 տարվա ազատազրկում է հասնում:Այս մասին գրում է lenta.ru-ն: