Ահաբեկիչները ջրազրկել և հոսանքազրկել են Մոսուլիի ոչ մահմեդական բնակավայրերը
«Իսլամական հանրապետություն» ծայրահեղական կազմակերպության ահաբեկիչները փորձում են իրենց հպատակեցնել իրաքյան Մոսուլի քաղաքի բնակավայրերը, ինչպես նաև Նայնավա նահանգի այլ շրջաններ: Գրում է Gazeta.ru-ն:
Ծայրահեղականները ջրազրկել և հոսանքազրկել են այն խաղաղ քաղաքացիներին, ովքեր դեռևս չեն համալրել պատերազմող կողմերի շարքերը:
"El Mundo" օրաթերթի փոխանցմամ՝ ավելի վաղ այդ տարածքում կտրուկ ավելացել էր տեղափոխված անձանց թիվը, քանի որ Մոսուլի քրիստոնյաներին ստիպել էին մահապատժի սպառնալիքով լքել իրենց բնակարանները, եթե նրանք իսլամ չընդունեն: