Ռուսական բանակը պատրաստ է հարվածել Ուկրաինային․ Լավրով
ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հերքել այն փաստը, որ ռուս-ուկրաինական սահմանին է ուղարկել հավելյալ զորք: Այս մասին RT հեռուսատընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Բացի այդ` նա նշել է, որ ՌԴ-ի զորքերը մասնակցում են կանոնավոր զորավարժություններին:
«Նույն կերպ վարվել են նաև Ուկրաինայի իշխանությունները` իրենց զորքի մի մասը տեղափոխելով պետության հարավարևելյան տարածք։ Մեր զորքը գտնվում է ռուսական տարածքում»,- հայտարարել է նախարարը: