ՌԴ-ն միջազգային համաձայանգրերն օգտագործում է նոր բռնազավթումներ կատարելու համար. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին կարճ պատմական ակնարկ է արել ուկրաիանացի ընկերների համար` կապված վրաց-ռուսական հարաբերություների հետ: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ռուսաստանը մեծ քանակությամբ համաձայնագրեր է ստորագրել Վրաստանի հետ` կոնֆլիկտի հետ կապված, այդ թվում նաև միջազգային մասշտաբներով: Դրանց թվում են` Դագոմիսյան, Սոչիի, Մոսկվայի համաձայանգրերը: Ռուսաստանը, կարելի է ասել, խախտել է այդ համաձայանգրերը և օգտագործել դրանք իր նպատակների և նոր հարձակումների համար: Սոչինյան համաձայնագրից հետո` Սուխումին բռնազավթեցին, իսկ սարկոզի-Մեդվեդև համաձայնագրից հետո ևս մի հատված: ՌԴ-ն կարողանում է ամեն բան օգտագործել ի շահ իրեն»: