Պարետային ժամ Սլավյանսկում
Ինքնահռչակված հանրային քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը պարետային ժամ է հայտարարել Սլավյանսկում` ապրիլի 20-ի գիշերը տեղի ունեցած կրակահերթի պատճառով: Պարետային ժամը հայտարարված է 24:00-06:00` տեղական ժամանակով:
Հիշեցնենք` անցյալ գիշեր Սլավյանսկում երկու հրազենային միջադեպ է տեղի ունեցել, զինյալների խոսքերով` հարձակում է եղել քաղաք մուտք գործելիս փայտաշեն անցակետի վրա, որից հետո զինյալ ջոկատայինների ղեկավարը խնդրել է ՌԴ-ին ուղարկել խաղաղապահ ուժեր, ապա ԵԱՀԿ դիտորդները մեկնել են Սլավյանսկ: