ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը կրակել է իր 2-ամյա եղբոր վրա
ԱՄՆ-ի Ուտա նահանգում 3-ամյա աղջիկը պատահաբար կրակել է իր եղբոր վրա: Վերջինս 2 տարեկան էր: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով The Herald Journal-ին և տեղական ոստիկանության պաշտոնական կայքին:
Ոստիկանների խոսքով` աղջիկը տանը գտել է հոր ատրճանակն ու կրակել եղբոր վրա: Երեխան հրազենային վնասվածէ է ստացել փորի հատվածում: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն վերջնիս կյանքը փրկել չի հաջողվել:
Հայտնի է դարձել, որ երբ աղջիկը վերցրել է ատրճանակը` նրա մեջ փամփուշտներ չեն եղել: Թե որտեղից է նրան հաջողվել փամփուշտները ձեռք բերել, պարզել չի հաջողվել:
Ոստիկանության փոխանցմամբ` երեխաների ծնողներն այդ ժամանակ տանն են եղել, պարզապես երեխաներին մի քանի րոպե թողել են առանց հսկողության: