Սպիտակ Տունը հեռացրել է խնդրագիրը, որով Ալյասկան պետք է միանար Ռուսաստանին
Ալյասկայի` Ռուսաստնին միանալու խնդրագիրը հեռացվել է Սպիտակ Տան պաշտոնական կայքից, քանի որ չի հավաքել ձայների բավական քանակ:
Որպեսզի ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես պատասխանեն խնդրագրին, այն մինչև այսօր պետք է ստորագրեր ոչ պակաս քան 100.000 աշխատակից: Այնինչ այս քվեարկության արդյունքում ձայների թիվը հասել է ընդամենը 42 հազարի: Կիրակի Սպիռակ Տան պաշտոնական կայքում խնդրագրի փոխարեն այցելուները տեսնում են հետևյալ գրությունը . «Խնդրագրի ժամկետը (ստորագրահավաքի), որի համար թույլատրություն դուք ուզում եք ստանալ, ավարտվել է, քանզի այն չկարողացավ հաղթահարել անհրաժեշտ թվաքանակը` 100 հազար ստորագրություն:
Խնդրագիրն այն մասին, որ Ալյասկան վերադարձվում է Ռուսաստանին, հրապարակվել էր մարտի 21-ին: Այնտեղ նշվում էր, որ Հյուսիսի բնակիչները տեղափոխվել են Ալյասկա Բերինգի նեղուցով դեռ խորն անցյալում: Ըստ խնդրագրի` Ռուսները դարձել են և առաջին եվրոպացիները, ովքեր այցելել են Ալյասկա 1732 թվականի օգոստոսի 21-ին, ուստի, ըստ նույն խնդրագրի պահանջի, բնական է, Ալյասկայի վերադարձը ռուսաստանի կազմ:
ԱՄՆ Սպիտակ Տան ադմինիստրացիան, սակայն, նշել է, որ պարտավոր չէ իրավաբանորեն պատասխանել կայքում տեղադրված խնդրագրերին, կամ կատարել դրանցում առկա պահանջները: