ՌԴ ԱԳՆ. Սլավյանսկում սադրանքները խոսում են այն մասին, որ Կիևը ցանկություն չունի զինաթափել գրոհայիններին
«ՌԴ-ն անհանգստացած և բարկացած է Սլավյանսկում տեղի ունեցած սադրանքների պատճառով, այդ ամենը վկայում է Կիևի իշխանությյուհնների` ազգայնականներին զինաթափելու ցանկության բացակայության մասին »,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր նախարարության պաշտոնական կայքում:
«Զարմանք է առաջացնում այն, որ այս դժբախտությունը ապրիլի 17-ի` Ժնևյան համաձայնագրի ստորագրումից հետո է եղել, որտեղ ԱՄՆ, Եվրամիություն, Ուկրաինա, ՌԴ քառակողմ հանդիպման արդյունքում կոչ է արվել հետ կանգնել ցանկացած տիպի բռնի գործողություններից, ահաբեկումներից և սադրանքներից», — ասել են ԱԳՆ-ից: