Ռուսաստանում ԱՄՆ դեսպան կարող է դառնալ Ջոն Տեֆֆտը
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան կարող է դառնալ Ջոն Տեֆֆտը, ով նախկինում Ուկրաինայում, Վրաստանում և Լիտվայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարն էր,այս մասին, այսօր հայտնել է New York Times թերթը, որտեղ ասվել է նաև, որ Բարաք Օբաման վերջնականապես դեռ չի հաստատել որոշումը:
«Երբ մի քանի ամիս առաջ, Սպիտակ տունը սկսեց փնտրել թեկնածու՝ փոխարինելու համար Մայքլ Մաքֆոլին, Տեֆֆտի թեկնածությունը կասկած առաջացրեց, որ իր ունեցած փորձը նախկին խորհրդային հանրապետություններում կարող է գրգռել Ռուսաստանին՚՚»,-նշված է թերթում:
Այժմ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված իրենց հարաբերություններից հետո, ԱՄՆ չի վախենում Կրեմլի վերաբերմունքից, գրում է ИТАР-ТАСС-ը: