Ուկրաինայի ՆԳՆ-ն խնդրում է «Բերկուտի» նախկին աշխատակիցներին՝ կարգի բերել երկիրը:
Ուկրաինայի ՆԳ օգնություն է խնդրել«Բերկուտի» նախկին աշխատակիցներից, ում աշխատանքից հեռացրել էր ՆԳՆ Արսեն Ավակովը, վերականգնել երկրի ներքին խաղաղությունն ու անդորրը:
Քրիստոսի Հարության օրը ուկրաինացիները պետք է վերջ տան թշնամանքին, ասվել է հայտարարության մեջ:
«Մենք՝ Ուկրաինայի ՆԳՆ անդամներս դիմում ենք «Բերկուտի» նախկին աշխատակիցներին: Դուք միշտ էլ էլիտար ուժ եք եղել: Դուք ձեր կյանքը չեք խնայել հանուն ժողովրդի կյանքի պաշտպանության: Այժմ Մայր Ուկրաինան ձեր օգնության կարիքն ունի ինչպես երբեք»,- ասել են ՆԳՆ անդամները
ՆԳՆ-ն նշում է, որ վերջին ամիսներին, ուկրաինացիներ շատ բաների միջով են անցել, գրում է РБК-ն: