ՕԵԿ-ը դառնում է ԲՀԿ-2
«168 Ժամ» թերթը գրում է. Այսպիսով, «Օրինաց Երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) հայտարարեց, որ «խնդրահարույց» է համարում կառավարությանն անդամակցությունը և համարյա դուրս եկավ կոալիցիայից: Համարյա, որովհետև այսօր ապրիլի 17-ն է, իսկ ՕԵԿ-ը՝ ի դեմս իր նախագահ Արթուր Բաղդասարյանի, իր վերջնական խոսքը կասի ապրիլի 25-ին, ու պետք չէ բացառել, որ փոշմանի: Դրա նախադրյալները ստեղծվել են, երեկվա քաղխորհդրի որոշումը պետք է իբրև թե քննարկվի տարածքային կառույցներում, որոնք պետք է հաստատեն կամ մերժեն այն:
Ինչպես ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ևս նախագահի մասին որևէ քննադատական խոսք չի ասելու, սակայն անողոք քննադատելու է կառավարությանը՝ առանց ներկայացված լինելու ԱԽ-ում: Իսկ որ կառավարությանը քննադատելու է ավելի հուժկու, քան էր՝ ԲՀԿ-ն՝ Տիգրան Սարգսյանի հանդեպ, երևաց արդեն երեկվա հայտարարություններից:
Մասնավորապես, ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցներ կիրթ, գրագետ, բանիմաց գործիչը, որպիսին է՛ նրանց կարծիքով՝ Արթուր Բաղդասարյանը: Բայց Ս. Սարգսյանը հաշվի չի առել վերջինիս վարչապետի պաշտոնում նշանակելու՝ ՕԵԿ-ականների պահանջը, ու նախընտրել է վերը նշված չափանիշներին չհամապատասխանող Հովիկ Աբրահամյանին:
Ցանկացած բառարանում կարելի է գտնել, որ «կիրթ»-ի հականիշը «անկիրթ»-ն է, «գրագետին»-ը՝ «տգետ»-ը, և այդպես շարունակ: Մի խոսքով, ՕԵԿ-ը դառնում է ԲՀԿ-2, առաջիկայում կպարզվի, թե ինչ է դառնում ԲՀԿ-ն:
Ամբողջական հոդվածը «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: