Մահամերձ հայրը իր 11-ամյա դստեր համար կազմակերպել է պսակադրություն (լուսանկարներ)
Կալիֆորնիայի բնակիչ 62-ամյա Ջիմ Զետզան, ում մոտ ախտորոշել են քաղցկեղի վերջին 4-րդ ստադիան և հայտնել են, որ շատ քիչ ժամանակ ունի, որոշել է իր 11-ամյա դստեր համար կազմակերպել պսակադրություն: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
62-ամյա Ջիմ Զետզանը, գիտակցելով, որ չի տեսնի իր դստեր պսակդրությունը, որոշել է նրա ծննդյան օրը կազմակերպել փոքրիկ պսակադրություն: Նրանք 3 օրվա մեջ պատվիրել են հարսանեկան թխվածքը, զգեստները և հրավիրատոմսեր: Խնջույքին ներկա են գտնվել նրանց ընտանիքի բոլոր հարազատները:
Փոխանցվում է, որ Ջոզին սպիտակ զգեստով և Զետզան գեղեցիկ կոստյումով մոտեցել էին քահանային, ով էլ նրանց ճանաչել էր հայր և դուստր: