Apple Watch-ը հնացած է ճանաչվել
Apple-ն առաջին անգամ հնացած է ճանաչել իր՝ ձեռքին կրելու համար գաջեթը, հաղորդում է Appleinsider պարբերականը:
Ընկերության տեղեկատվության համաձայն՝ Apple Watch օրիգինալ խելացի ժամերը ճանաչված են հնացած: Կորպորացիայի քաղաքականության համաձայն՝ վինտաժային գաջեթներ են համարվում այն սարքերը, որոնք չեն վաճառվել ավելի քան հինգ եւ յոթ տարուց պակաս:
Օրիգինալ Apple Watch-ը թողարկվել է 2015 թվականի ապրիլին եւ եղել ընկերության ապրանքների հիերարխիայում Series 0 անվանման ներքո: Աքսեսուարի նախնական գինը 349 դոլար էր: Լրագրողի խոսքով՝ դա առաջին դեպքն է, երբ Apple հնացած սարքերի ցանկը համալրում է ձեռքին կրելու համար նախատեսված դեվայսով:
«Վինտաժային» ցանկից ապրանքներն ունեն ապահովման կամ վերանորոգման սահմանափակ հնարավորություններ: Հնացած ապրանքները չեն կարող ստանալ ապահովում Apple-ի սերվիս կենտրոններից կամ հեղինակավոր մատակարարներից:
2016 թվականին Apple-ը թողարկել է Series 1 եւ Series 2 ժամացույցներ: Նշվում է, որ 2017 թվականին ներկայացված Apple Watch Series 3 ժամացույցը դեռեւս արտադրվում է եւ պաշտոնապես վաճառվում: