Լամպեդուզեի ափին խորտակված գաղթականների թիվը հասել է 211-ի
Այսօրվա որոնողական աշխատանքների ժամանակ իտալացի ջրասուզակները գտել են ևս 17 աֆրիկացու դի: Այսպիսով զոհերի թիվը հասել է 211-ի: Դեռևս անհայտ կորած են համարվում 440 փախստականներից՝ 100-ը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ին Իտալիայի Լամպեդուզե կղզու մոտ, երբ գաղթականների տեղափոխող նավը խորտակվել էր: Հոկտեմբերի 4-ին Իտալիայում հայտարարվել էր սուգ՝ Լամպեդուզեի ափին խեղդված աֆրիկացի գաղթականների համար: