Գետաձին և կրիան «փախել» են գազանանոցից
Չինաստանում գետաձին, օգտվելով հորդառատ անձրևներից, «փախել» է գազանանոցից: Այս մասին հայտնում է “ABC”-ն: Գազանանոցի ղեկավարության խոսքով գետաձին անձրևների հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է և գետաձին կարողացել է լողալ ցանցի վրայով, որը տարանջատում է գազանանոցն այլ տարածքից:
Քաղաքացիները նրան հայտնաբերելե են գազանանոցի մոտակայքով խոսող գետում: Գազանանոցի աշխատակիցները փորձել են ուտելիքի միջոցով ստիպել նրան հետ լողալ: Սակայն փորձն անարդյունք է ավարտվել: Գետաձիի հետ «առիթից օգտվել» էին նաև մի շարք կենդանիներ: Նրանց թվում էր նաև մեկ կրիա:
Բարեբախտաբար ոչ մի գիշատիչ կենդանու չեր հաջողվել լքել տարածքը: Կենդանիները վերադարձվել են գազանանոց: Նմանատիպ դեպք գրանցվել էր նաև 2010 թվականին, երբ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով գետաձին լողացել էր դեպի գետ: