Հաճախ մարդիկ թունավորվում են ոչ թե մսից, այլ բանջարեղենից
ԱՄՆ-ում անցկացված նոր հետազոտությամբ պարզվել է, որ մրգերն ու բանջարեղենը հանդիսանում են սննդային թունավորումների 46%-ի պատճառ:
Այսպիսին են ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մասնագետների անցկացրած վերջին հետազոտության արդյունքները:
Համաձայն հետազոտության՝ առավել հաճախ թունավորման պատճառ են դառնում տերևավոր բանջարեղենները, որոնք վաճառվում են պոլիէթիլենային տոպրակներում: Այս մթերքները, որպես կանոն, օգտագործվում են հում, հետևաբար նրանցում պահպանվում են վնասակար բակտերիաները: Բանջարեղենը պարզապես լվանալը վտանգը չի չեզոքացնում:
Տերևավոր բանջարեղեններում կարող են լինել E.Coli, սալմոնելա և լիստերիա բակտերիաներ:
Միևնույն ժամանակ սննդային թունավորումների միայն 22%-ն է կապված մսի օգտագործման հետ, քանի որ վտանգավոր բակտերիաները, որպես կանոն, ջերմային մշակումից վերանում են: