Ֆլորիդայում ութ մարդ տուժել է կայծակի հարվածից
Ութ մարդ ամերիկյան Ֆլորիդա նահանգի Քլիրուոթեր քաղաքի լողափին տուժել է կայծակի հարվածից: Մի տղամարդ կայծակի հարվածից հետո սրտի կանգ է ունեցել, այժմ նա ծայրահեղ վիճակում է։
Հինգ մարդ հասցվել է հիվանդանոց։ Երեքը հրաժարվել է բուժումից։
CNN հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ տուժածների մեջ երկու օտարերկրացի կա: