Ֆլորիդայում Օքլենդ Պարկ քաղաքում կինն «Մոլոտովի կոկտեյլ» է նետել ԱՄՆ Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության գրասենյակ, հայտնում է Associated Press-ը:
Ֆլորիդայում Օքլենդ Պարկ քաղաքում կինն «Մոլոտովի կոկտեյլ» է նետել ԱՄՆ Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության գրասենյակ, հայտնում է Associated Press-ը:
Գործակալությունը նշում է, որ միջադեպի հետեւանքով լուրջ վիրավորումների մասին տեղեկություններ չկան:
Կինը ուրբաթ ցերեկը մտել է Ֆլորիդայում Ծառայության գրասենյակ եւ նախասրահ նետել «Մոլոտովի կոկտեյլը»: Սակայն նետելիս պատրույգը պոկվել է հրավառ խառնուրդից, եւ պայթյուն տեղի չի ունեցել: Իրավապահների կարծիքով՝ կինը մտադիր էր վնաս պատճառել:
Գործակալությունը փոխանցում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել Ներգաղթի ծառայության գործակալությունների վրա հնարավոր հարձակումների հետ կապված Իրավապահ մարմինների աճող մտահոգության ֆոնին:
Ներգաղթի խնդիրը հայտնվել է ինչպես ԱՄՆ Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ուշադրության կենտրոնում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային կոշտ քաղաքականությունը հարուցել է միգրանտների պաշտպանների քննադատությունը: