Երևանում ամփոփվեց միջազգային ուսանողական գիտաժողովը
Երեկ, հունիսի 22-ին ավարտվեց Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպված «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» խորագրով երկօրյա միջազգային ուսանողական գիտաժողովը։ Ավելի քան ութսուն երիտասարդ գիտնականներ և երեսուն բանախոս ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից առաջարկեցին համաշխարհային անվտանգությանն ուղղված նորարարական մոտեցումներ։
Երրորդ գիտաժողովը նշանակալից էր, քանի որ համընկավ նաև «Թավշյա հեղափոխության» հետ՝ ապահովելով թեմային վերաբերող առանձնահատուկ զեկույցների շարք, որոնք ներկայացվեցին Երևանի պետական համալսարանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսների կողմից։ Ավելին, ՀՀ խորհրդարանի անդամները, այդ թվում Մարիա Կարապետյանը և Միքայել Զոլյանը, ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը և այլոք համախմբվեցին «Հայաստանի թավշյա հեղափոխությունը համաշխարհային ժողովրդավարության անկման համատեքստում» թեմայով քննարկման շուրջ։ Առաջին օրը մասնակիցների հետ հանդիպեց և ելույթ ունեցավ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։