«Ռեալ»-ը Մբապպեի համար 280 մլն եվրո կառաջարկի
Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին:
Ըստ France Football-ի տվյալների` «արքայական» ակումբը մտադիր է մոտ ժամանակներս ակտիվ բանակցությունններ սկսել Մբապպեի տրանսֆերի շուրջ և առաջարկել 280 մլն եվրո:
Ֆրանսիացի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված են և՛ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, և՛ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Նշվում է, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լինելու է մադրիդյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը: