Լուկաշենկոն երեխաներին խնդրել է ժպտալ այնպես, «ասես մուկ կամ առնետ են կերել» (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ զավեշտալի դրվագը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում։
Մարտի 23-ին պետության ղեկավարն այցելել էր Բրեստի մարզի Միր ավան, որտեղ հանդիպել է բիաթլոնիստների հետ, եղել բիաթլոնի մրցուղում։
Նախագահը որոշել է լուսանկարվել երիտասարդ բիաթլոնիստների հետ և կոչ արել երեխաներին ժպտալ՝ «ասես մուկ կամ առնետ են կերել»։ Նախագահի հնարքն աշխատել է, ստացվել է կենսախինդ լուսանկար։