Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր
Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Նախագիծը ներկայացնող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ ըստ նախագծի՝ ՀՀ քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը:
Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:
Ըստ նախագծի՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նշված օրենքում՝ ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում նախորդ 20 տարիների ընթացքում իշխանության ներկայացուցիչների անցած, քաղաքականապես ավարտված ուղու և համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ սահմանելով ՀՀ քաղաքացու օր: