Քանի որ քննադատության դեֆիցիտ չունենք, ինքս ինձ չեմ քննադատի․ Փաշինյան
Հայաստանում քննադատության դեֆիցիտ չկա։ Եթե այդպիսի սահմանափակումներ լինեին, ընդունելի կլիներ, որ վարչապետը քննադատեր ինքն իրեն, սակայն դրա կարիքը չկա։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ժպիտը դեմքին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ինչում կքննադատեր վարչապետ Փաշինյանին։
«Կարծում եմ՝ ներողամիտ կգտնվեք, եթե Ձեր առաջարկած դերը չստանձնեմ առնվազն հիմա»,- լրագրողին պատասխանելիս ասաց Փաշինյանը։
Վարչապետն ավելացրեց, որ բացառում է, որ Հայաստանում իրեն ու իր ղեկավարած իշխանությանն ավելի մեծ քննադատ լինի, քան հենց ինքն է։ Նա ասաց, որ չկա որևէ քննադատություն, որ ինքն առաջինը լսի ուրիշից. սովորաբար ինքն իրեն քննադատում է, հետո է նույնը լսում ուրիշներից։