Երևանն առաջ է անցել Բաքվից և Թբիլիսիից կյանքի համար լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակում
Միջազգային խորհրդատվական Mercer ընկերությունը հրապարակել է կյանքի համար հարմարավետ 231 քաղաքների ցանկը, գրում է Rusarminfo-ն:
Երևանը զբաղեցրել է 170-րդ հորիզոնականը, Թբիլիսին՝ 197, իսկ Բաքուն՝ 195: Ընդ որում՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվան եղել է 167-րդ տեղում:
Աղյուսակը գլխավորել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, եռյակում են նաև շվեյցարական Ցյուրիխը և կանադական Վանկուվերը: