ԿԸՀ նիստում քննարկվել է ընտրությունների ժամանակ խախտման դեպքի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունը
Այսօր ԿԸՀ հերթական նիստ է տեղի ունեցել, և օրակարգում քննարկվում էր երկու հարց: Առաջինը Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Կարեն Անտաշյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմումն էր: Երկրորդ հարցը ՀՀ դատախազության Շենգավիթ վարչական շրջանի դատախազի միջնորդության քննարկումն էր:
Առաջին հարցի վերաբերյալ, ԿԸՀ որոշմամբ, Երևանի ավագանու մանդատից հրաժարված Կարեն Անտաշյանի մանդատը փոխանցվեց «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ հերթական թեկնածուին` Կարինե Բաղդասարյանին:
Մյուս հարցը վերաբերում էր դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը, որի ժամանակ Շենգավիթ համայնքի ընտրատեղամասերից մեկում նույն մարդը երկու անգամ օգնել էր տարբեր մարդկանց քվեարկել: