Ռուս զույգը հասցրել է տեսանյութ հրապարակել եթովպական ինքնաթիռի կործանումից րոպեներ առաջ (տեսանյութ)
Ալեքսդանդր Պոլյակովն ու Եկատերինա Պոլյակովան թռիչքից առաջ փոքրիկ տեսանյութ են նկարահանել և հասցրել են տեղադրել համացանցում:
«1.5 ժամ կսպասենք առաջին թռիչքից հետո, այնուհետ թռչում ենք Քենիա»,- գրել է Կատյան:
Կադրում տեսանելի է նաև Ethiopian գրությամբ ինքնաթիռը, որը րապեներ անց օդ էր բարձրանալու վերջին անգամ:
Նրանք դպրոցում և բուհում սովորել են միասին, հետո միասին աշխատել են: Նրանք միշտ միասին էին, ճակատագրի բերումով նաև միասին հեռացան կյանքից»,- նշված է նրանց մասին ակնարկում: