Չինաստանն այս տարի կավարտի «արհեստական արև»-ի ստեղծման աշխատանքները
Չինական Հեֆեյ քաղաքում 2006 թվականից ընթանում են «արհեստական արև»-ի ստեղծման աշխատանքները: Դրա օգնությամբ իրական արևը գեներացնում է էներգիան: Այս մասին հայտնում է hi-news պորտալը:
Այլընտրանքային և անսահման էներգիա ստանալու համար գիտնականները ռեկորդային աստիճանի են հասցնում հատուկ սարքավորման մեջ գտնվող պլազմայի ջերմությունը: Նոյեմբերին հետազոտողներին հաջողվել է պլազմայի ջերմաստիճանը հասցնել 100 միլիոն աստիճանի: Հիմա արդեն հայտնի է դարձել, որ չինական «Արև»-ը լիարժեք տեսք կստանա 2019-ի վերջին:
Չինական ազգային ատոմային կորպորացիայի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ շատ շուտով աշխատանքներն ավարտված կլինեն, որից հետո «մարդկությունը մեծ քայլ կանի՝ անցում կատարելով մաքուր էներգիայի անսահման աղբյուրին»: