Գուաիդոն մտադիր է երկրում արտակարդ դրության ռեժիմ սահմանել
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ մտադիր է խնդրել Ազգային ասամբլեային երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Այդ մասին հայտնում է ТАСС–ը։
Որոշման պատճառը երկրում էլեկտրականության զանգվածային անջատումներն են։
«Վաղը կխնդրեմ Ազգային ասամբլեային երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Մենք չենք կարող մեր քաղաքացիներին առանց աջակցության թողնել»,- ասել է Գուաիդոն։
Ընդդիմադիրն ասել է, որ արտակարգ դրության ռեժիմ սահմանելը հնարավորություն կտա միջազգային օգնություն խնդրել՝ երկրում ստեղծված իրավիճակը շտկելու համար։