Արտակարգ դեպք Բերդում. բռնաբարության համար նախկինում դատապարտվածը մուրճի հարվածներով մարդ է սպանել. (լուսանկարներ)
Երեկ՝ մարտի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հայտնաբերվել է 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։ Հայտնաբերվել է նաև սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալը։ Նա Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Կասկածյալը նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել։
Մինչև մուրճով հարվածներ հասցնելը, Ն. Գինովյանը փայտով է հարվածել Ս. Նավասարդյանին։Դրդապատճառը եղել է ծառերն էտելու հարցը։