Հայտնի է Apple-ի ամենահանրահայտ թափուր աշխատատեղը
Apple-ի ամենահանրահայտ թափուր աշխատատեղը ծրագրային ապահովման մշակման ոլորտի մասնագետն է։ Այս մասին հայտարարել են Thinknum-ի փորձագետները՝ հայտնում է Life-ը։
Երկրորդ տղում ինժեների հաստիքն է։ Ծրագրային ապահովման աշխատակիցները երկար տարիներ ամենապահանջվածն էին Apple-ի համար, սակայն 2019թ․ նրանցից առաջ անցան ծրագրավորողները։ Դա կապված է նրա հետ, որ ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում ֆիրմային ծառայությունների ստեղծմանն ու բարելավմանը։
Թափուր տեղերի թոփում են նաեւ մենեջերները եւ մանրածախ խանութների վաճառողները։ Ինչպես նաեւ դիզայներները։