Լուկաշենկոն դեմ է Բելառուսը Ռուսաստանին կամ Լեհաստանին միացնելուն
Բելառուսի գլխավոր ձեռքբերումը անկախ պետության հիմնումն է, և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատիվ է համարում լինել այդ երկրի առաջին նախագահը։ Այս մասին նա հայտարարել է երկրի ռազմական ակադեմիայում ելույթ ունենալիս։
Նույն խոսքի ընթացքում նա նաև անդրադարձել է Բելառուսի՝ որևէ պետության միանալու մասին խոսակցություններին։
«Դուք ի՞նչ է, սեփական ձեռքերով կթաղեի՞ք այն՝ ներառելով որևէ պետության՝ ոչ այն է Լեհաստանի, ոչ այն է Ռուսաստանի կազմի մեջ։ Ես նման քայլի երբեք չեմ գնա»,- ասել է Լուկաշենկոն։