ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստվում են զենք փոխանցել վենեսուելական ընդդիմությանը
ԱՄՆ-ը հատուկջոկատայիններ եւ տեխնիկա է ուղարկում Վենեսուելայի սահմանին մոտ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է Ria novosti-ն։
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստվում են զենք փոխանցել վենեսուելական ընդդիմությանը։ Նախատեսվում է սպառազինությունների եւ զինամթերքի խոշոր խմբաքանակ գնել «արեւելաեվրոպական երկրներից մեկում», նշել է Զախարովան։
Խոսքը խոշոր տրամաչափի գնդացիրների, փողավոր եւ ավտոմատ նռնականետերի, շարժական ԶՀՀ-ների նմուշների եւ դրանց անալոգների մասին է։
«Բեռը Վենեսուելա հասցնելը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա մարտի սկզբին մի քանի խմբաքանակներով, հարեւան երկրի տարածքով, միջազգային էքսպեդիցիոն ընկերության տրանսպորտային ինքնաթիռների գործարկմամբ»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ Զախարովայի՝ իրադարձությունների զարգացումը Վենեսուելայում մոտեցել է կրիտիկական գծի։ «Փետրվարի 23-ին նախատեսված է վտանգավոր մասշտաբային սադրանք, որը ղեկավարվում է Վաշինգտոնի կողմից՝ Վենեսուելայի սահմանի հատում այսպես կոչված մարդասիրական պարեկախմբի կողմից, որը հղի է կողմնակիցների եւ հակառակորդների բախմամբ եւ կարող է հարմար պատրվակ ստեղծել ուժային գործողության համար՝ իշխանությունից երկրի ներկայիս լեգիտիմ նախագահին հեռացնելու նպատակով»,- ընդգծել է նա։