Պատմության մեջ առաջին անգամ 2 կին դուրս կգա բաց տիեզերք
2019 թ․-ին առաջին անգամ պատմության մեջ 2 կին դուրս կգա բաց տիեզերք։ Պլանավորվում է՝ ամերիկացի Էնն Մակկլեյնը և Կրիստնա Կուկը դուրս կգան բաց տիեզերք, հաղորդում է РИА Новости-ն:
«Ինչպես ես հասկանում եմ, այս պահին մենք Մակկլեյնի հետ նշանակված ենք բաց տիեզերք դուրս գալու համար»,- ասել է տիեզերագնաց Կուկը:
Հայտնի է, որ աշխարհում առաջին կինը, որը դուրս է եկել բաց տիեզերք, եղել է Սվետլանա Սավիցկայան 1984 թվականին, իսկ դրանից հետո տիեզերք դուրս եկող անձնակազմերը բաղկացած չեն եղել միայն կանանցից: