Կայացել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի առաջին ասուլիսը
Հայաստանում կուսակցությունների թիվն այսօր ավելացել է ևս մեկով: Այսօր կայացել է «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարի առաջին մամուլի ասուլիսը: Կուսակցության հիմնադիրները ներկայացրել են իրենց նպատակներն ու ծրագրերը:
«Մեկ Հայաստան» կուսակցությունը ցենտրիստական ուղղվածություն ունի: Պետության կառավարման կանխատեսելի համակարգը պետք է հիմնվի քաղաքական ուժերի միավորման, սերունդների համերաշխության և ոչ թե ջրբաժանների վրա»,- հայտարարել է կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:
Դա նշանակում է, որ ըստ նրանց գաղափարախոսության, Հայաստանը չպետք է բաժանվի ժամանակահատվածների, հին ու նորի:
Նորաստեղծ կուսակցության անդամները խոստանում են լինել պետության հուսալի և վստահելի գործընկերը թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքականության ոլորտում, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքը և Հայաստանի շուրջ բարդ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են գիտականորեն հիմնավորված կառավարում:
Կուսակցության բոլոր անդամները գիտնականներ են` իրավաբան, քաղաքագետ, կենսաբան, մշակութաբան: