Մեր մշակույթը ո՛չ Մակունցի մեջ է, ո՛չ էլ առավել ևս՝ Վեհափառի, դա մեզանից յուրաքանչյուրինն է․ Յաշա Սոլոմոնյան
«Մինչ մենք ջանք ու եռանդ չենք խնայում հուշարձանների մաքրության և պահպանության համար, որոշները զբաղված են իրենց քաղքենի հոգեկերտվածքով մշակույթը խաթարելով։
Խնդրեմ։ Սանահինի գավթում «եվրո֊բուտկա» են տեղադրում։
Լավ, ավելի քաղաքակիրթ, հեշտ ու արդար չի՞ լինի վանքի տարածք մուտքը դարձնել վճարովի, քան նման ռաբիս ու փնթի բաներ անել։
Ամեն դեպքում էս զազրելիության հեղինակներին զգուշացնում եմ, որ մենք գալիս ենք…
Մեր մշակույթը ո՛չ Մակունցի մեջ է, ո՛չ էլ առավել ևս՝ Վեհափառի, դա մեզանից յուրաքանչյուրինն է, ամեն մեկինն, ում սիրտը դրա համար ցավում է ու ով դրա արժեքը խորապես հասկանում է»,- այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Յաշա Սոլոմոնյանը։